Շատ զվարճալի է ուսումնասիրել, թե ինչպես են իշխանասեր և նիկոլամոլ շրջանակները թպրտալով փորձում հերքել անհերքելին և ներկայացնել, թե իբր աննախադեպ հանրահավաքին քիչ մարդ է ներկա եղել՝ գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։
«Իրականում սրանք սարսափած են այն տասնյակ հազարավոր ՀԱՅԵՐԻՑ, որոնք օրեցօր ավելի և ավելի շատ դուրս են գալիս փողոց և բարձր ասում են միայն մի բան. Կապիտուլյանտ, անպարկեշտ, հակահայկական իշխանությունը, որը մեզ բերեց խայտառակության և հայրենազրկության, պետք է որքան հնարավոր է շուտ չքվի։
Իշխանական քարոզչամեքենան ցանկանում է մարդկանց համոզել, որ իրենք իրենց արժանապատվության վրա թքած ունենան, իշխանության քարոզչամեքենան համոզում է մարդկանց, որ իրենք անողնաշար և անպատիվ մանկուրտներ են, ի վերջո իշխանությունը փորձում է համոզել մարդկանց, որ չհավատան իրենց աչքերին։
Ի՞նչ ասեմ...ասելու բան ըստ էության չկա, որքան էլ իրենք հիմարացած փորձեն համոզել իրենք իրենց, որ հայ ժողովուրդը կհանդուրժի դավաճանությունը և հայրենազրկությունը ,այդքան ավելի արագ սրանք դե յուրե կհեռանան։
Իշխանական քարոզչամեքենան հայտարարում է, որ այսօր ընդամենը 7000 մարդ էր ներկա հանրահավաքին։ Մի՛ ծիծաղեք, իրականում իրենք այդ հիմարությանը հավատում են»։